«Ռեալը» ֆուտբոլիստների վաճառքից 100 մլն եվրո պետք է ստանա

«Ռեալը» ֆուտբոլիստների վաճառքից 100 մլն եվրո պետք է ստանա

«Ռեալի» ղեկավարությունը մի շարք ֆուտբոլիստներից հրաժարվելու տարբերակով ցանկանում է ամռանը ուժեղացնել ու թարմացնել կազմը: Այս մասին հայտնում է իսպանական Marc-ն: 

Ակումբի նախագահ Պերեսի ծրագրի համաձայն ամռանն ակումբը ֆուտբոլիստների վաճառքից 100 մլն եվրո պետք է ստանա:

«Ռեալը» պատրաստ է հրաժարվել Ադանից-2 մլն եվրո, Կոենտրաուից-18 մլն, Պեպեից-20 մլն, Դի Մարիայից-25 մլն:

Ակումբը հույս ունի նաև Կակային 10 մլն եվրոյի դիմաց վաճառել: Իսկ Գոնսալո Իգուայինին 30 մլնի դիմաց են մտադիր վաճառել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում