Բենիտես. Մոուրինյոն ինձ չի հետաքրքրում, ես իմ աշխատանքն եմ կատարում

Բենիտես. Մոուրինյոն ինձ չի հետաքրքրում, ես իմ աշխատանքն եմ կատարում

«Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռաֆա Բենիտեսը մեկնաբանել է իր գործընկեր Ժոզե Մոուրինյոյի’ լոնդոնյան ակումբ վերադառնալու մասին լուրերը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Անգլիական մի շարք ԶԼՄ-ներ պորտուգալացու վերադարձը Լոնդոն արդեն կայացած փաստ են համարում: Սակայն կողմերից ոչ մեկը դեռևս հստակ ոչինչ չի խոսել:

-Երբ ես դուրս եմ գալիս փողոց, շատերը մոտենում են ինձ ու ասում, որ գոհ են իմ կատարած աշխատանքից: Ինչպես ասել եմ, Մոուրինյոյի հարցն ինձ չի հետաքրքրում: Ես փորձում եմ կատարել իմ աշխատանքը; Դա անում եմ նույնիսկ անբարենպաստ պայմաններում ու չեմ պատրաստվում քննարկել այն,- ասել է Բենիտեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում