Վիլլաշ-Բոաշը հանդիպել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ

Վիլլաշ-Բոաշը հանդիպել է «Բարսելոնայի» ղեկավարության հետ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը օրերս հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» ղեկավարության հետ, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Պորտուգալացի մասնագետը ներկա է գտնվել նաև Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ «Բարսելոնա» – «Բավարիա» պատասխան հանդիպմանը, որում կատալոնական ակումբը պարտվեց 0-3 հաշվով ու լքեց մրցաշարը:

Վիլլաշ-Բոաշի’ Կատալոնիայի մայրաքաղաք այցի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն պետք է ընդգծել, որ նա միշտ էլ հիացած է եղել «Բարսելոնայի» խաղով ու նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի փիլիսոփայությամբ: Չի բացառվում, որ նա հետաքրքրված է ակումբ մի քանի երիտասարդ խաղացողների ծառայություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում