Սուարեսը միայն մեկ ձայն է ստացել լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում
03/05/2013 14:41
Նմանատիպ
Անգլիայի լրագրողների միությունը նույնպես բոյկոտ է հայտարարել Լուիս Սուարեսի նկատմամբ’ Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի ընտրության ժամանակ:
The Sun-ի տեղեկություններով, ուրուգվայցի ֆուտբոլիստը 400 հնարավորից ընդամենը մեկ ձայն է ստացել’ հետ մնալով նույնիսկ «Սաութեմփթոնի» հարձակվող Ռիկկի Լամբերտից:
Լրագրողների համար վերջնական հիասթափության վերջին առիթը դարձավ այն միջադեպը, երբ Սուարեսը խաղի ժամանակ կծեց մրցակցի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը:
Հիշեցնենք’ լրագրողների միության կողմից լավագույն խաղացող է ճանաչվել «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում