Խաչիկ Ասրյանը հանդիպել է հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ
Նմանատիպ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը հանդիպել է հաշմանդամ մարզիկների հետ, ովքեր միջազգային մրցաշարերում մրցանակային տեղեր են գրավել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը:
Ողջունելով մարզիկներին և հաշմանդամային սպորտի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին փոխնախարարը շնորհավորել է նրանց մարզական ձեռքբերումների համար և տեղեկացրել, որ պետության կողմից շարունակվելու է ցուցաբերվող աջակցությունը և արվելու է հնարավորը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացումը հաշմանդամ մարզիկների շրջանում տարածելու համար:
Նշենք, որ 2013թ. հունվարին Հարավային Կորեայում կայացած «Հատուկ օլիմպիադաների» աշխարհի ձմեռային խաղերին մասնակցած Սուրեն Բալասանյանը 100մ դասական դահուկավազքում գրավել է 2-րդ տեղը և նվաճել արծաթե մեդալ: Իսկ հայ խուլ ըմբիշներ Նարեկ Նիկողոսյանը (84կգ), Սարգիս Սարգսյանը (55կգ) և Հովհաննես Հարությունյանը (55կգ) հաջող հանդես գալով Իրանում կայացած միջազգային մրցաշարում, թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում