«Իմպուլսը» և «Միկան» պարտվեցին, «Արարատ»-«Ուլիս» խաղում գոլեր չեղան

«Իմպուլսը» և «Միկան» պարտվեցին, «Արարատ»-«Ուլիս» խաղում գոլեր չեղան

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում այսօր տեղի են ունենում 40-րդ տուրի հանդիպումները: «Իմպուլս»-«Գանձասար», «Արարատ»-«Ուլիս» և «Բանանց»-«Միկա» հանդիպումներն արդեն ավարտվել են:

Երրորդ տեղի համար պայքարող «Իմպուլսի» և «Գանձասարի» միջև կայացած խաղում հաղթանակ տոնեցին կապանցիները: Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Արտակ Դաշյանը, 73-ին` կրկնապատկեց Դոումբիա Դիակարիդիան: «Իմպուլսին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 81-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դիեգո Կաստրոն: Այս խաղից հետո «Գանձասարն» ունի 63 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Իմպուլսը» մնաց 60 միավորով:

«Արարատ»-«Ուլիս» մրցավեճում գոլեր չգրանցվեցին, և թիմերը վաստակեցին մեկական միավոր: «Արարատն» այժմ ունի 32 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Ուլիսը»` 39-ով 6-րդն է:

«Բանանց»-«Միկա» խաղում գրանցվեց ինչ-որ տեղ անակնկալ հաշիվ: Առաջին հորիզոնականի համար պայքարող «Միկան» զիջեց 2:1 հաշվով: Դաշտի տերերի կազմում 68-րդ և 90-րդ րոպեին աչքի ընկան Սարգիս Կարապետյանը և Նաիրի Մինասյանը, իսկ «Միկայից» գոլի հեղինակ դարձավ Սեմյոն Մուրադյանը` 81-րդ րոպեին:

Այժմ «Միկան» ունի 76 միավոր և շարունակում է ընթանալ երկրորդ տեղում, իսկ «Բանանցը» միավորների թիվը հասցրեց 30-ի, սակայն կրկին եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում