Իբրահիմովիչ. Բեքհեմը լսում է Ջասթին Բիբերի և Սելենա Գոմեսի երգերը
03/05/2013 19:10
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը ԶԼՄ-ներին պատմել է իր թիմակից Դևիդ Բեքհեմի երաժշտական ճաշակի մասին: Շվեդ հարձակվողը հայտարարել է, որ Բեքհեմը մեծ հաճույքով ունկնդրում է Ջասթին Բիբերի երգերը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
-Հանդերաձարանում նկատելով նրա iPod-ը` որոշեցինք տեսնել, թե ինչ է լսում Բեքհեմը: Մենք զարմացել էինք` դրանում մեծամասամբ տեսնելով Ջասթինն Բիբերի և Սելենա Գոմեսի կատարումները:
Կարծում էի` կտեսնեմ բրիտանական ռոք կամ էլ հիփ-հոփ… Հաճելի է գիտակցել, ո Բեքհեմն ամեն հարցում չէ, որ լավ ճաշակ ունի: Մենք երկար ծիծաղեցինք Բեքհեմի վրա, սակայն նա դրանից չզայրացավ,-պատմել է Զլատանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում