Մարկիզիո. Ինձ «Յուվենտուսից» դուրս չեմ պատկերացնում

Մարկիզիո. Ինձ «Յուվենտուսից» դուրս չեմ պատկերացնում

«Յուվենտուսի» առաջատարներից Կլաուդիո Մարկիզիոն հայտարարել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Թուրինում և ակումբի ղեկավարության հետ նոր պայմանագիր կնքել: Նշենք, որ ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016 թվականը:

-Ես ինձ «Յուվենտուսից» դուրս չեմ տեսնում: Անմտություն կլիներ լքել թիմը, երբ այն տիտղոսներ է նվաճում: Ոչ մի շշուկներ ինձ չեն հետաքրքրում: Երջանիկ եմ «Յուվենտուսում» և ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս,- ասել է Մարկիզիոն Sky Italia-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում