«Բարսելոնան» ու «Սանտոսը» Նեյմարի հարցով բանավոր համաձայնություն ունեն

«Բարսելոնան» ու «Սանտոսը» Նեյմարի հարցով բանավոր համաձայնություն ունեն

Մոտ ապագայում տեղափոխությունը կարող է պաշտոնապես հաստատվել:

Իսպանական Sport.es-ը տեղեկացնում է, որ «Բարսելոնան» գրեթե համաձայնեցրել է «Սանտոսի» հարձակվող Նեյմարի տեղափոխությունը Իսպանիա:

Տիտո Վիլանովան լրջորեն հետաքրքրված է բրազիլացու ձեռքբերմամբ: Նեյմարի համար պայքարում կատալոնական ակումբը առաջ է անցել «Ռեալից», քանի որ ընդհանուր հայտարարի է եկել «Սանտոսի» հետ և տեղափոխության հարցում բանավոր համաձայնություն ձեռք բերել:

Այժմ գործը մնում է տրանսֆերի պաշտոնական կայացմանն ու անձամբ Նեյմարի ստորագրությանը: Կատալոնական բոլոր թերթերը գրում են, որ երիտասարդ աստղը պատրաստվում է պայմանագիր ստորագրել մինչև մայիսի վերջ:

Հիշեցնենք’ տրանսֆերի մոտավոր արժեքը գնահատվում է 40-60 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում