Արմեն Բրուտյանի հաջողությունը
05/05/2013 11:48
Նմանատիպ
18-ամյա բրազիլահայ շախմատիստ Արմեն Բրուտյանը Բրազիլիայի Պոնտա Նեգրա քաղաքում ավարտված ՖԻԴԵ-ի 2.4 փնջային մրցաշարում 14,7 կետով բարձրացրեց իր վարկանիշը և լրացրեց ՖԻԴԵ-ի վարպետի նորմա:
Բրուտյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 84 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը:
Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը նույնպիսի արդյունքով 4-րդն էր:
Աշխարհի գավաթի երկու ուղեգրերին արժանացան գրոսմայստերներ Ռաֆայել Լեյտաոն եւ Ալեքսանդր Ֆիերը (Բրազիլիա), որոնք վաստակեցին 7,5-ական միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում