Վերատիի գործակալ. «Ռեալի» հետ ոչ մի շփում չի եղել
05/05/2013 14:14
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի գործակալ Դոնատո Դի Կամպլին հերքել է, թե բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ:
-Առաջին հերթին, ցանկանում եմ հերքել այն տեղեկատվությունը, թե ես այս պահին գտնվում եմ Իսպանիայում: Դա այդպես չէ: «Ռեալի» հետ ոչ մի շփում չի եղել նաև այն պատճառով, որ այն ակումբները, ովքեր հետաքրքրված են Մարկոյի ծառայություններով, նախ պետք է բանակցեն «ՊՍԺ»-ի հետ:
Միակ հարցը, որն այժմ նշանակություն ունի, դա այն է, որ Մարկոն պետք է հանգստություն պահպանի ու Ֆրանսիայում մրցաշրջանը որքան հնարավոր է լավ ավարտի,- ասել է գործակալը:
Հիշեցնեք’ ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբը իտալացու համար պատրաստ է վճարել 25 մլն. եվրո, իսկ ահա «ՊՍԺ»-ն երիտասարդ ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկում’ տարեկան 3 մլն. եվրո աշխատավարձով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում