Վենգեր. Ուոլքոտն ավելի հասուն խաղացող է դարձել

Վենգեր. Ուոլքոտն ավելի հասուն խաղացող է դարձել

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, մեկնաբանելով Պրեմիեր լիգայի շրջանակներում «ՔՊՌ»-ի նկատմամբ 1-0 հաշվով տոնած հաղթանակը, ընդգծել է այդ խաղի միակ գոլի հեղինակը դարձած Թեո Ուոլքոտի առաջընթացը:

-Նա ավելի հասուն խաղացող է դարձել, ավելի վստահ է գործում գնդակի համար պայքարում, ու շատ ավելի արդյունավետ է գործում մրցակցի դարպասի մոտ ստեղծվող վճռորոշ պահերին,- ասել է Վենգերը անգլիացի լրագրողների հետ զրույցում:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ուոլքոտը մասնակցել է 30 հանդիպման’ դառնալով 13 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում