«Ման. Յունայթեդը» Բեյլի համար մրցակցում է «Ռեալի» հետ

«Ման. Յունայթեդը» Բեյլի համար մրցակցում է «Ռեալի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է Մադրիդի «Ռեալի» հետ պայքար մղել «Տոտենհեմի» աստղ Գարեթ Բեյլի համար մրցակցությունում:

Նա այս մրցաշրջանի արդյունքներով արդեն երկու անգամ ճանաչվել է Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ’ նախ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների, ապա նաև լրագրողների կողմից: Սա չէր կարող անտարբեր թողնել եվրոպական թոփ-ակումբներին:

Ուելսցու գնման թեկնածուների թվում ավելացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Ալեքս Ֆերգյուսոնը նախ ցանկանում է ստուգել, թե «շպորներն» արդյոք ցանկություն ունեն վաճառելու իրենց առաջատարին, ու եթե նրանք դիտարկեն տրանսֆերի հնարավորությունը, ապա մանկունյանցիները կմրցակցեն «Արքայական» ակումբի հետ:

Մադրիդցիները վաղուց են աշխատում այս տրանսֆերի ուղղությամբ ու կիսապաշտպանի համար պատրաստ են առաջարկել 110 մլն. ֆունտ, ինչը նրանց այս պայքարում ֆավորիտ է դարձնում: Միևնույն ժամանակ, «Յունայթեդը», բացի գումարից, լոնդոնյան ակումբին առաջարկում է նաև Լուիշ Նանիին ու Անդերսոնին, որոնց տաղանդի երկրպագուն է համարվում գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը:

Արդյունքում, այս ամենում վճռորոշ դեր կարող է խաղալ անձամբ խաղացողի ցանկությունը, ինչպես նաև «շպորների» նախագահ Դանիել Լևիի’ ուելսցուն անգլիական այլ ակումբի վաճառել չցանկանալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում