Վան Պերսի. Չեմ փոխի համարս. չեմ ցանկանում` երկրպագուները լրացուցիչ ծախսեր անեն
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին ընդգծել է, որ ինքը հնարավորություն կունենա հաջորդ մրցաշրջանի համար փոխել խաղային համարը, սակայն, ամենայն հավանականությամբ, չի անի դա: Երբ հոլանդացին եկավ թիմ, 9 համարը զբաղված էր, քանի որ այն պատկանում էր Դիմիտար Բերբատովինմ, որն ավելի ուշ տեղափոխվեց «Ֆուլհեմ»: Սակայն հոլանդացին նշել է, որ ինքը մի քանի պատճառներ է ունեցել’ 20 համարը ընտրելու համար:
-Կարծում եմ’ պետք չէ փոխել խաղային համարս: Ես հնարավորություն ունեի վերցնել 9 համարը, բայց ես դա անելու մասին չեմ մտածել: Կարծում եմ’ դա ճիշտ որոշում էր: Բացի այդ, չեմ ցանկանում անհարմար իրավիճակի մեջ դնել այն երկրպագուներին, ովքեր գնել են 20 համարով իմ մարզաշապիկը: Չեմ ցանկանում’ նորի համար նրանք լրացուցիչ ծախսեր կատարեն: Ես լավ մրցաշրջան եմ անցկացնում, ու այժմ կարող եմ ողջ հաջորդ մրցաշրջանի ընթացքում տոնել 20-րդ չեմպիոնական տիտղոսը: Պետք է խաղանք նրա համար,- ասել է վան Պերսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում