Բեյլին ժամանակին հրավիրել են Անգլիայի հավաքական
Նմանատիպ
«Տոտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը խոստովանել է, որ ժամանակին կարող էր ընտրություն կատարել Անգլիայի հավաքականի օգտին:
Կիսապաշտպանի տատիկը անգլուհի է, սակայն նա ի վերջո որոշել է հանդես գալ Ուելսի ընտրանու կազմում:
-Ես չէի կարողանա խաղալ Ուելսի կազմում, եթե որոշեի հանդես գալ անգլիացիների մարզաշապիկով: Իմ մայրական տատիկը անգլուհի է, բայց ես ուելսցի եմ: Չեմ մտածել Անգլիայի կազմում խաղալու մասին: Դա ինձ հետաքրքիր չէ: Իմ հայրն ու մայրը ուելսցի են, քույրս’ նույնպես, ես մեծացել եմ Քարդիֆում, իսկ իմ հորեղբայրը խաղացել է այնտեղ: Իմ կուռքերը եղել են Ռայան Գիգզն ու Ջոն Հարթսոնը’ երկու ուելսցի մեծագույն խաղացողներ: Մարդիկ ասում են, որ ես անգլիացիների կազմում կարող էի մեծ մրցաշարերի մասնակցել, բայց դա ինձ չի հետաքրքրում, քանի որ ուզում եմ դա անել միայն Ուելսի կազմում,- ասել է Բեյլը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում