Տավուշում հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել. Նրա առողձական վիճակը բավարար է
28/02/2012 16:07
Նմանատիպ
Փետրվարի 25-ին, հակառակորդի գնդակից Տավուշի մարզի սահմանային հատվածում, վիրավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արման Մուրադի Սեդրակյանը:
Նախնական տվյալների համաձայն՝ հակառակորդի կողմից արձակված գնդակից զինվորը մարմնական վնասվածք է ստացել որովայնի շրջանում:
Արման Սեդրակյանին, ով զորակոչվել է Էջմիածնի զինկոմիսարիատից` 2010թ-ի երկրորդ զորակոչին, սկզբում տարել են Նոյեմբերյանի հոսպիտալ, այնուհետ` ժամեր անց տեղափոխել են Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այժմ նրա առողջական վիճակը բավարար է:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից, միջադեպի կապակցությամբ, 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 34-104 հոդվածի 1-ին մասով` սպանության փորձ հատկանիշներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում