Դել Պիերոյի` «Յուվենտուսին» ուղղված հուզիչ շնորհավորանքը
06/05/2013 10:58
Նմանատիպ
«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն իր պաշտոնական կայքում շնորհավարորել է թուրինցիներին Իտալիայի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ: Դել Պիերոն գրել է.
-Նախքան «Յուվենտուսը» լքելը, երբեք չէի մտածի, որ մի օր կցանականամ թիմն առանց ինձ չեմպիոն հռչակվի: Երբեք չէի մտածի, մինչև չհասկացա, որ թիմն արդեն ապահովել է չեմպիոնական տիտղոսը` Մեծ Վերադարձից հետո: Ես փորձեցի պատկերացնել ամեն ինչ. եզրափակիչ սուլիչը, իմ թիմակիցների ուրախությունը, տիտղոսը պատրաստ է վեր բարձրացնելու համար, երկրպագուների երջանկությունը…
Ցանկանում եմ ծափահարել նախկին թիմակիցներից, որովհետև սա ֆանտաստիկ թիմ է, որը միշտ կմնա իմ սրտում: Առանձնահատուկ ծափահարություններ Ջանլուիջի Բուֆֆոնին, ով որպես ավագ արժանի էր այս տիտղոսին: Պետք է հաղթել կրկին, կրկին և կրկին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում