«Բարսելոնան» պայքարում է Ռեյնայի համար
06/05/2013 14:51
Նմանատիպ
«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան 11 տարվա ընդմիջումից հետո կարող է վերադառնալ «Կամպ Նոու» մարզադաշտ, հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Վիկտոր Վալդեսն արդեն հաստատել է, որ ամռանը հեռանալու է կատալոնական ակումբից, ու տեղի աղբյուրները տեղեկացնում են, որ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի գլխավոր նպատակը թիմը 30-ամյա Ռեյնայով համալրելն է: Բանակցությունները կսկսվեն մրցաշրջանի ավարտից հետո:
Ռեյնան «Բարսելոնայի» սան է, ու ակումբի կազմում անցկացրել է 30 խաղ, սակայն 2002 թվականին տեղափոխվել է «Վիլյառեալ»: «Լիվերպուլի» կազմում դարպասապահը հանդես է գալիս 2005 թվականից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում