Մեսսի. Չեմ շփվում Ռոնալդուի հետ

Մեսսի. Չեմ շփվում Ռոնալդուի հետ

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին պատմել է Կրիշտիանու Ռոնալդուի, Պեպ Գվարդիոլայի հետ իր հարաբերությունների ու պահեստայինների նստարանին հայտնվելու մասին:

Արգենտինացին չկարողացավ օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի’ «Բավարիայի» հետ պատասխան մրցավեճում: Արգենտինացու խոսքերով, իր համար ավելի վատ պահ չի կարող լինել:

-Խաղը դիտել պահեստայինների նստարանից’ դա շատ ծանր է ինձ համար: Հատկապես, երբ թիմը պարտվում է: Ինձ դուր չի գալիս լքել խաղադաշտը, նույնիսկ եթե մենք հաղթում ենք: Չեմ սիրում փոխարինվել:

Ես չեմ խոսել Գվարդիոլայի հետ այն պահից, ինչ նա լքել է «Բարսելոնան»: Չեմ կարծում, թե նա կարող է գլխավորել Արգենտինայի հավաքականը: Մեր ֆեդերացիան այդ պաշտոնում օտարերկրացիների չի հրավիրում:

Ես երբեք Ռոնալդուի հետ չեմ փոխանակվել մարզաշապիկներով: Մենք թիմակիցներ չենք, այդ պատճառով էլ չեմ շփվում նրա հետ,- ասել է Մեսսին El Grafico-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում