Գալիանի. Աբիատին կմնա «Միլանում»
06/05/2013 15:09
Նմանատիպ
«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին նշել է, որ դարպասապահ Քրիստիան Աբիատին կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ:
-«Տորինոյի» հետ խաղը դժվարին ստացվեց, քանի որ մենք կարող էինք նաև պարտություն կրել: Մեր հաղթանակի մեջ մեծ վաստակ ունեցավ Աբիատին: Իմ կարծիքով, նա պարզապես փրկեց մեզ:
Քրիստիանը լավագույնն էր դաշտում: Նա միանշանակ ակումբում կմնա նաև հաջորդ մրցաշրջանում: Նա ամբողջ կյանքը խաղացել է «Միլանում»: Աբիատին այնպիսի դարպասապահ է, ով ոչ միայն օգնում է ճիշտ ժամանակին, այլև կարող է արդյունք ապահովել,- ասել է Գալիանին:
Հիշեցնենք’ 35-ամյա Աբիատիի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում