Ազարը կարող է ապաքինվել մինչ «Տոտենհեմի» հետ հանդիպումը

Ազարը կարող է ապաքինվել մինչ «Տոտենհեմի» հետ հանդիպումը

«Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, ով վնասվածքի պատճառով բաց թողեց Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի’ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը, հնարավորություններ ունի մասնակցելու «Տոտենհեմի» հետ կարևոր մրցավեճին, որը կկայանա մայիսի 8-ին: Այս մասին հայտնել է գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը:

-Նա մկանների հետ կապված խնդիրներ ունի, սակայն կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում մենք որոշեցինք ռիսկի չենթարկել նրա առողջությունը, սակայն «Տոտենհեմի» հետ մրցավեճում նա կարող է օգնել մեզ: Ֆիզիոթերապևտները քրտնաջան աշխատում են այդ ուղղությամբ,- ասել է Բենիտեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում