«Ռեալը» և «Յուվենտուսը» պատրաստ են քննարկել Իգուայինի տեղափոխությունը

«Ռեալը» և «Յուվենտուսը» պատրաստ են քննարկել Իգուայինի տեղափոխությունը

La Gazzetta dello sport-ի հաղորդած տեղեկությունների համաձայն, «Յուվենտուսի» և «Ռեալի» ներկայացուցիչները մոտ ժամանակներս  հանդիպելու են, որպեսզի քննարկեն մադրիդյան ակումբի հարձակվող Գոնսալու Իգուայինի՝ հնարավոր տեղափոխությունը թուրինյան ակումբ:

Ըստ աղբյուրի` տեղափոխությունը կարող է իրականություն դառնալ հենց ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Հավելենք` «Ռեալը» Իգուայինի համար պահանջում է 30 միլիոն եվրո, իսկ «Յուվենտուսը» պատրաստ է վճարել ընդամենը 25 միլիոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում