Հայ ըմբիշները «Սև Ծով» մրցաշարում երեք մեդալ են նվաճել
07/05/2013 11:53
Նմանատիպ
Օդեսայում ավարտվել է ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացված «Սև Ծով» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 6 անդամներ: Նրանցից 3-ը գրավել են մրցանակային տեղեր՝ Էդգար Ենոքյանը (96կգ) և Միհրան Ջաբուրյանը (55կգ) գրավել են 2-րդ տեղը և նվաճել արծաթե մեդալներ, իսկ Վոլոդյա Ֆռանգուլյանը (60կգ) արժանացել է բրոնզե մեդալի:
Մրցաշարին մասնակցել են 10 երկրների 87 մարզիկներ: Մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները կրկին անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել օլիմպիական մարզաձևերի շարքից ըմբշամարտը հանելու ՄՕԿ-ի գործկոմի առաջարկի դեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում