Գյունդողանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակչին

Գյունդողանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակչին

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակչի’ «Բավարիայի» հետ հանդիպմանը, որը կկայանա «Ուեմբլի» մարզադաշտում:

Հիշեցնենք’ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը շաբաթ օրը կայացած մյունխենցիների հետ մրցավեճում խաղադաշտը լքեց ժամանակից շուտ, ու նրա մոտ ազդրի վնասվածք էր կասկածվում:

Սակայն գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանգստացրել է բոլորին’ նշելով, որ խաղացողը փոխարինվել է միայն զգուշավորությունից ելնելով ու լիովին պատրաստ կլինի մայիսի 25-ին կայանալիք եզրափակչին:

22-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում դորտմունդյան թիմի կազմում մասնակցել է 42 հանդիպման’ դառնալով 3 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում