Զեեդորֆ. Ես գլխավորելու եմ «Միլա՞նը». դա բամբասանք է
07/05/2013 13:09
Նմանատիպ
«Բոտաֆոգոյի» հոլանդացի 37-ամյա կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը մեկնաբանել է իտալական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե ինքը մոտ ժամանակներս կարող է դառնալ «Միլանի» գլխավոր մարզիչը: Հիշեցնենք’ Զեեդորֆը ֆուտբոլիստի կարգավիճակով «ռոսսոներիի» կազմում անցկացրել է 10 տարի’ 2002-2012 թթ.:
-Այս ընթացքում իմ կարիերայի շուրջ միշտ էլ բազմաթիվ շահարկումներ են եղել: Եթե «Միլանը» ինչ-որ առաջարկ աներ ինձ, ապա կարելի էր խոսել դրա մասին, բայց ակումբը դա չի արել: Դրանք բոլորը շշուկներ են, բամբասանքներ,- ասել է Զեեդորֆը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում