Երկրպագուների 88%-ը կարծում է` Մոուրինյոն ձգտում է հեռանալ «Ռեալից»
07/05/2013 14:03
Նմանատիպ
Իսպանական AS պարբերականը իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել’ պարզելու նրանց կարծիքը «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վարքագծի մասին: Հարցն այն էր, թե արդյոք պորտուգալացի մասնագետը իր գործողություններով փորձում է այնպես անել, որ «Արքայական» ակումբի ղեկավարությունը հրաժարվի իր ծառայություններից:
Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուների 88%-ը հարցին դրական պատասխան է տվել:
Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ Մոուրինյոն թիմում լարված հարաբերություններ ունի բոլոր խաղացողների հետ’ բացառությամբ Լուկա Մոդրիչի, Դիեգո Լոպեսի ու Մայքլ Էսսիենի: Ինչ վերաբերում է թիմի ավագ ու դարպասապահ Իկեր Կասիլյասին, ապա նրանք արդեն վաղուց չեն շփվում իրար հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում