Բեյոնսեի ամուսինը ցանկանում է պայմանագիր կնքել Նեյմարի հետ

Բեյոնսեի ամուսինը ցանկանում է պայմանագիր կնքել Նեյմարի հետ

Արտասահմանյան մի քանի լրատվամիջոցներ նշում են, որ Բեյոնսեի ամուսինը` երգիչ Ջեյ Զին, ում պատկանում է «Roc Nation Sports» ընկերությունը, նույնպես ցանկանում է ձեռք բերել Նեյմարին: Վերջինիս համար պայքարը կարծես թե թեժանում է: 

«Roc Nation Sports»-ը հիմնված է սպորտային մենեջմենթի վրա: Այն ունի ժամանցային-զվարճալի բնույթ և միաժամանակ նպաստում է սպորտի զարգացմանը: Առաջին պայմանագիրը ստորագրվել է «New York Yankees»-ի Ռոբինզոն Կանոյի հետ:

Նշենք, որ ընկերության սեփականատեր Ջեյ Զին միլիոնավոր գումարներ է ներդրել այս գործի մեջ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում