Ա Սերիայի առաջնության մասնակիցների թիվը չի փոխվի
08/05/2013 13:25
Նմանատիպ
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերիացիայի նախագահ Ջանկառլո Աբատեն նշել է, որ իտալական Ա Սերիայի առաջնության մասնակիցների թիվը չի փոխվի:
Պաշտոնյան խոստովանել է’ անցյալ տարի քննարկվել է մրցաշարի մասնակիցների թիվը մինչև 18-ի կրճատելու հարցը: Սակայն այսօր Աբատեն հաստատել է, որ այդ ծրագրերը չեղյալ են հայտարարվել:
-Ես չեմ կարծում, որ մեր լիգայի մասնակիցների թիվը կրճատելու մեջ որևէ հետաքրքրություն կա: Ա Սերիայի բարեփոխումները ընդգրկված չեն մեր օրակարգում,- ասել է նա լրագրողների հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում