«Արսենալը» հովանավորչական պայմանագիր է կնքել Puma-ի հետ

«Արսենալը» հովանավորչական պայմանագիր է կնքել Puma-ի հետ

«Արսենալը» մարզական հանդերձանք արտադրող ընկերությունների առումով Մեծ Բրիտանիայի ամենաթանկ հովանավորչական գործարքն է կնքել:

Լոնդոնյան ակումբը տարեկան 30 մլն. ֆունտ արժողությամբ համաձայնագիր է ստորագրել Puma ընկերության հետ, որը ուժի մեջ կմտնի 2013/14 թթ. մրցաշրջանից հետո:

Այս գործարքը կնշանակի «Արսենալի» ու Nike-ի միջև շուրջ 20 տարվա համագործակցության ավարտ: Դեռևս այս առումով շարունակում է ամենաբարենպաստ պայմանագիրն ունենալ «Լիվերպուլը», որը Warrior ընկերությունից տարեկան ստանում է 25 մլն. ֆունտ:

Ավելացնենք’ «Մանչեսթեր Յունայթեդի» 15-ամյա պայմանագիրը Nike-ի հետ գնահատվում է 287 մլն. ֆունտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում