Յուրա Մովսիսյանը չի խաղա նաև «Կռիլյա Սովետովի» հետ
08/05/2013 15:06
Նմանատիպ
«Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը տեղեկացրել է, որ ռուսական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի’ «Կռիլյա Սովետովի» հետ տնային հանդիպմանը թիմին չի կարողանա օգնել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Հայ հարձակվողը շարունակում է բուժվել վնասվածքից, որը ստացել էր 25-րդ տուրում կայացած մոսկովյան դերբիում’ «ԲԿՄԱ»-ի հետ մրցավեճում: Բացի այդ, մինչև մրցաշրջանի վերջ շարքից դուրս է եկել Մաջիդ Ուորիսը: Այսօր հայտնի է դարձել, որ նա ծնկի կապանների վնասվածք ունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում