Կոնտե. Չպետք է խոսել «Բարսելոնայի» դարաշրջանի ավարտի մասին

Կոնտե. Չպետք է խոսել «Բարսելոնայի» դարաշրջանի ավարտի մասին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահ է նրանում, որ «Բարսելոնայի» ներկայիս կազմը դեռ բավական մրցունակ է միջազգային ասպարեզում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Շատերը սկսեցին այս հարցում անվստահություն հայտնել այն բանից հետո, երբ Տիտո Վիլանովայի թիմը, խոշոր հաշիվներով պարտություններ կրելով «Բավարիայից», դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: Այդ երկու մրցավեճերում կատալոնացիները գեթ մեկ անգամ չկարողացան գրավել մրցակցի դարպասը:

-Պետք է ասել, որ «Բարսելոնան» արդեն գրեթե չեմպիոն է դարձել Իսպանիայի առաջնությունում: Ու ասել, որ նրանց ժամանակը մոտեցել է ավարտին, սխալ կլինի: Ճիշտ է, վերջին ժամանակներս նրանց խաղը շատ է կախված Լիոնել Մեսսիից,- ասել է Կոնտեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում