Կլիչկո – Պյանետա մենամարտը օնլայն դիտել են մոտ 60.000 ուկրաինացիներ
08/05/2013 15:33
Նմանատիպ
Ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի ու իտալացի Ֆրանչեսկո Պյանետայի մենամարտը, որը կայացավ մայիսի 4-ին, Գերմանիայում, ուկրաինական օնլայն հարթակում ավելի քան 58.000 մարզասեր է հավաքել: Այսպիսի տվյալներ է հաղորդել Megogo.net-ը, որը մրցամարտը հեռարձակել է ուղիղ եթերում:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ 20%-ը Կլիչկո-Պյանետա մենամարտը դիտել են սմարթֆոնների օգնությամբ: Ըստ Megogo.net-ի’ նման բարձր դիտելիությունը պայմանավորված է Ուկրաինայում տոնվող մայիսյան տոներով, քանի որ մարդիկ չեն կարողացել մենամարտին հետևել հեռուստացույցով:
Megogo.net-ը ավելի վաղ ևս հեռարձակել է բռնցքամարտի հանդիպումներ, այդ թվում և К2 Promotions-ի կազմակերպած մրցաշարեր: Բացի այդ, առցանց ալիքը ցուցադրում է նաև Ուկրաինայի բասկետբոլային առաջնության մրցավեճերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում