Ֆերգյուսոն. Ուրախ կլինեի դառնալ «Յունայթեդի» տնօրենն ու դեսպանը
08/05/2013 16:01
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հաստատել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմի գլխավոր մարզչի ղեկը: Հիշեցնենք’ շոտլանդացին Անգլիայում է աշխատել 26 տարի շարունակ:
-Սա այն որոշումն է, որի շուրջ ես երկար ու լուրջ եմ մտածել: Կարծում եմ’ ճիշտ ժամանակն է եկել: Պետք է առաջ շարժվել: Ես ուրախ կլինեմ դառնալ ակումբի տնօրենն ու դեսպանը: Ես շնորհակալ եմ երկրպագուներին: Աջակցությունը, որ նրանք իմ նկատմամբ ցույց են տվել այս տարիների ընթացքում, ապշեցուցիչ է: Մեծ պատիվ էր աշխատել այս ակումբում ու ես միշտ կհիշեմ այս ժամանակահատվածը: Ես պետք է արժանին մատուցեմ նաև իմ ընտանիքին: Իմ կին Քեթին առանցքային դեր է կատարել իմ կարիերայում,- շոտլանդացի մասնագետին մեջբերում են անգլիական ԶԼՄ-ները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում