«Հաղթանակը հանգստությամբ ընդունեք, պարտությունը` արժանապատվությամբ»

«Հաղթանակը հանգստությամբ ընդունեք, պարտությունը` արժանապատվությամբ»

Մեկ ամբողջ օր ֆուտբոլային աշխարհը քննարկեց սըր Ալեքս Ֆերգյուսոնի` կարիերան ավարտելու որոշումը: Համաշխարհային սպրոտային ԶԼՄ-ների գլխավոր թեման Ֆերգյուսոնի կարիերան էր. հուշեր, հոդվածներ, գովեստի, շնորհակալության և ափսոսանքի խոսքեր….

Allsport.amը Ձեր ուշադրությանն է ներկայացնում տարբեր տարիներին և տարբեր առիթներով սըր Ալեքսի արտահայտած ամենադիպուկ մտքերը:

 

  • Ինձ վրա ծնողներիս դաստիարակությունն առավել մեծ ազդեցություն է ունեցել, քան ֆուտբոլը: Տարիների ընթացքում փոխվում բնավորությունը, շրջապատը, բայց այն, ինչ ես ստացել են նրանցից, ինձ հետ կմնա հավետ:
  • Երբեք պետք չէ մտածել, որ քո աշխատանքում լավագույնն ես: Մեծամտությունը ոչ թե արժեք է, այլ խոչընդոտ, որ պետք է հաղթահարել նպատակին հասնելու ճանապարհին:
  • Իսկական ընկերը նա է, ով գալիս է, երբ մյուսները հագնվում են և շտապում դեպի դուռը:
  • Իսկական չեմպիոնները նրանք են, ովքեր մեկ խաղում պարտվելով` հաջորդ անգամ դուրս են գալիս խաղադաշտ և ապացուցում, որ արժեն ինչ-որ բան:
  • Որոշ ֆուտբոլիստներ մեծ տաղանդով են օժտված, սակայն նրանք հաջող կարիերա են ունենում, որովհետև իրենց ներսում կրակ կա:
  • Նախքան ֆուտբոլիստին գնելը, ես հարցնում եմ ինքս ինձ. «Իսկ ինչու՞ են նրան վաճառում»…
  • Իսկական լիդերի 3 կարևոր որակներ.
  • 1. Տեսնել այն ամենը, ինչ կատարվում է շուրջդ և հասկանալ` ի՞նչն է կարևոր: 
  • 2. Զգալ այն վտանգները և հնարավորությունները, որոնք մյուսները չեն զգում:
  • 3. Կարողանալ օգտագործել փորձը և կուտակած գիտելիքները:
  • Երբ որևէ իտալացի ինձ ասում է, որ ափսեի մեջ պաստա է, ես միշտ ստուգում եմ` ի՞նչ կա սոուսի տակ:
  • Հաղթանակը հանգստությամբ ընդունեք, իսկ պարտությունը` արժանապատվությամբ:
  • Երբ «Մանչեսթեր Յունայթեդի» որևէ ֆուտբոլիստ դառնա մարզչից կարևոր, ակումբի վերջը կգա:
  • Սկզբում լրագրողը բարեկամաբար խփում է ուսիդ, իսկ հետո հարվածում մեջքիցդ:
  • «Մանչեսթեր Սիթին» կարող է գնալ ցանկացած ֆուտբոլիստի, բայց կարո՞ղ են նրանք գնալ իսկական թիմի, կարո՞ղ են գնել «Մանչեսթեր Յունայթեդի» ոգին:
  • Հույս ունեմ իմ հաջորդը առաջավոր մարդ կլինի…աշխատանքը հեշտ չէ:
  • Ես շատ տաղանդավոր եմ: Երբ ավարտեմ կարիերաս, գուցե, նկարիչ դառնամ կամ նման մի բան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում