«Ատլետիկոն» ու «Տոտենհեմը» 12 մլն. եվրո են առաջարկում Վիլյայի համար

«Ատլետիկոն» ու «Տոտենհեմը» 12 մլն. եվրո են առաջարկում Վիլյայի համար

«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան շարունակում է մնալ եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուին իրենց կազմում են ցանկանում տեսնել Մադրիդի «Ատլետիկոն» ու Լոնդոնի «Տոտենհեմը»: Երկու ակումբներն էլ Վիլյայի համար առաջարկում են 12 մլն. եվրո, սակայն «կապտանռնագույնների» ղեկավարությունը ֆուտբոլիստի համար սահմանել է հստակ արժեք’ 15 մլն. եվրո:

Հիշեցնենք’ Վիլյան դեռ ձմռանն էր ցանկանում հեռանալ Կատալոնիայից: Նրան անհանգստացնում էր այն, որ բավարար խաղային պրակտիկա չէր ստանում: Սակայն գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան նրա հետ հանդիպման ժամանակ խաղացողին ասաց, որ իր հետ հույսեր կապում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում