Բոատենգն ամռանը կարող է հեռանալ «Միլանից»
09/05/2013 13:46
Նմանատիպ
«Միլանը» պատրաստ է դիտարկել թիմի կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգին վաճառելու հնարավորությունը: Ֆուտբոլիստն այնքան էլ գոհ չէ թիմում իր կարգավիճակից, քանի որ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին իր մարտավարությունում ֆուտբոլիստին կոնկրետ դեր չի հատկացնում:
«Ռոսսոներին» պատրաստ է վաճառել խաղացողին 15 մլն. եվրոյի դիմաց: Այս պահին գանացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը»: Հիշեցնենք’ նա արդեն հանդես է եկել վերջինիս կազմում, որտեղ 2007 թվականին տեղափոխվել է «Հերտայից»:
Իտալիայի ընթացիկ առաջնությոնում անցկացրած 28 խաղերում 26-ամյա Բոատենգը խփել է 2 գնդակ ու կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում