«Միկայից» մեկ ֆուտբոլիստ հրավիրվել է մինչև 17տ. հավաքական

«Միկայից» մեկ ֆուտբոլիստ հրավիրվել է մինչև 17տ. հավաքական

«Միկայի» 15-ամյա ֆուտբոլիստ Հայկ Գալստյանն ընդգրկվել է Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքական, որը կնախապատրաստվի ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպած UEFA Development Tournament («ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշար») մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը մայիսի 13-17-ին ֆուտբոլի ակադեմիայում վերջին մարզումներ կանցկացնի, իսկ մայիսի 18-ից կսկսի ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով մայիսի 20-25-ին Հունգարիայում կայանալիք միջազգային մրցաշարին, որտեղ մեր ընտրանու մրցակիցները կլինեն Հունգարիայի, Սլովենիայի եւ Չեխիայի հավաքականները: Մայիսի 15-ին պատանեկան հավաքականը նաեւ ստուգողական հանդիպում կանցկացնի «Իմպուլս-2»-ի հետ: Նշենք, որ մայիսի 6-8-ին պատանեկան հավաքականը նույնպես հավաք էր անցկացրել, որին հրավիրվել էին «Միկայի» պատանիներից դարպասապահ Դավիթ Ազատյանը, պաշտպան Խաչատուր Թոփալյանը եւ հարձակվող Հայկ Գալստյանը: Մինչեւ 17 տարեկանների հավաքականը նաեւ ստուգողական հանդիպում անցկացրեց Հայաստանի առաջին խմբի հաղթող «Ալաշկերտի» հետ եւ 0-5 հաշվով պարտություն կրեց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում