«Ման. Սիթին» ամռանը ՀԱՀ-ում երկու հանդիպում կանցկացնի

«Ման. Սիթին» ամռանը ՀԱՀ-ում երկու հանդիպում կանցկացնի

Ամառային միջմրցաշրջանի ընթացքում «Մանչեսթեր Սիթին» երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հարավաֆրիկյան Հանրապետությունում:

Խաղերը կկայանան հուլիսի 14-ին ու 18-ին, սակայն մրցակիցների անունները դեռ չեն նշվում: Երկրորդ հանդիպումը նվիրված կլինի ՀԱՀ-ի նախագահ Նելսոն Մանդելայի 95-ամյակին:

Հիշեցնենք’ «Լիվերպուլը» նույնպես այդ ամսում նախատեսում է շրջագայություն կատարել աֆրիկյան այդ երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում