Աբիդալ. Գիտեմ` «Բարսելոնան» չի ցանկանում ինձ նոր պայմանագիր առաջարկել

Աբիդալ. Գիտեմ` «Բարսելոնան» չի ցանկանում ինձ նոր պայմանագիր առաջարկել

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը այս օրերին հոգեբանական առումով ամենալավ վիճակում չէ, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Ֆրանսիացին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի ստացել, ինչին սպասում է այն օրից, երբ վերադարձավ խաղադաշտ: Ֆուտբոլիստը կարծում է, որ ամենաքիչը ևս մեկ մրցաշրջան կարող է անցկացնել բարձր մակարդակով:

-Եթե «Բարսելոնայի» ներկայացուցիչները մինչ այժմ չեն կապվել ինձ հետ, ապա նրանք չեն ցանկանում ինձ նոր պայմանագիր առաջարկել: Մրցաշրջանը արդեն մոտենում է ավարտին,- ասել է Աբիդալը:

Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր’ կատալոնական ակումբի մարզչական շտաբը կասկածներ ունի, թե կկարողանա արդյոք ֆրանսիացին վերգտնել իր լավագույն խաղը, ինչն էլ նրանց մտորելու առիթ է տալիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում