Կավանիի եղբայրը ցանկանում է եղբորը տեսնել «Ռեալում»
Նմանատիպ
«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի եղբայրը խոսել է իր աստղային հարազատի ապագայի մասին: 26-ամյա ուրուգվայցուն ցանկանում են գնել եվրոպական մի շարք թոփ-ակումբներ, որոնց թվում են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» ու Մադրիդի «Ռեալը»:
-Էդինսոնը իրեն շատ լավ է դրսևորում Նեապոլում: Ակումբի նկատմամբ նրա սիրո ու նվիրվածության շնորհիվ նա կարողացել է «Նապոլիում» արդեն 101 գոլ հեղինակել:
Ես չգիտեմ’ կմնա նա արդյոք այնտեղ հաջորդ մրցաշրջանում, թե ոչ: Սակայն ինձ հայտնի է, որ Էդինսոնը շատ է սիրում Նեապոլը:
Յուրաքանչյուր ուժեղ ֆուտբոլիստի երազանքը մեծ ակումբում հանդես գալն է: «Ռեալը» միանշանակ հետաքրքրված է նրա ծառայություններով, սակայն փոխհատուցման մեծ գումարը բանակցություններում որոշակի դժվարություններ է ստեղծում: Անձամբ ես Էդինսոնին կցանկանայի տեսնել Իսպանիայում,- ասել է Վալտեր Գուլելմոնեն Radio Kiss Kiss-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում