Վալդեսը և Պեդրոն մարզվում են ընդհանուր խմբում

Վալդեսը և Պեդրոն մարզվում են ընդհանուր խմբում

«Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը և դարպասապահ Վիկտոր Վալդեսն այսօր մարզվել են ընդհանուր խմբի հետ և արդեն պատրաստ են մասնակցելու առաջիկա խաղերին:

Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

Նշենք նաև, որ այսօրվա մարզումը ղեկավարել է անձամբ Տիտո Վիլանովան, ով վիրահատությունից հետո ոչ միշտ է անցկացնում թիմի մարզումները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում