«Ռեալը» Նեյմարի համար պատրաստ է վճարել 120 մլն. եվրո

«Ռեալը» Նեյմարի համար պատրաստ է վճարել 120 մլն. եվրո

El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է մրցակցել «Բարսելոնայի» հետ «Սանտոսի» հարձակվող Նեյմարի տրանսֆերի հարցում:

Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով ցանկանում է նոր ժամկետով վերընտրվել իր պաշտոնում, մի քանի ներկայացուցիչների հետ մեկնել է Բրազիլիա’ բանակցություններ վարելու համար: «Ռեալը» պատրաստ է տրանսֆերի համար առաջարկել 120 մլն. եվրո, որպեսզի տեղափոխությունը կայանա այս ամռանը: Այս գումարը 40 մլն.-ով ավելին է, քան առաջարկում է «Բարսելոնան»:

Նշենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ կատալոնական ակումբը արդեն համաձայնագիր է ստորագրել բրազիլական ակումբի հետ’ Նեյմարին գնելու առաջնահերթ իրավունքով, իսկ վերջնական արժեքը գնահատվել է 80 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում