Պեպեի ընկեր. Մոուրինյոյի պատճառով Պեպեն «Ռեալում» դժվար ժամանակներ է ապրում

Պեպեի ընկեր. Մոուրինյոյի պատճառով Պեպեն «Ռեալում» դժվար ժամանակներ է ապրում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեի ընկեր Էուխենիո Ալբադալեխոն նշել է, որ խաղացողը շատ դժվար ժամանակներ է ապրում մադրիդյան ակումբում, հաղորդում է իսպանական մամուլը:

Ալբադալեխոյի խոսքերով, ով նաև համարվում է «Արքայական» ակումբի ֆան-ակումբներից մեկի նախագահը, դա պայմանավորված է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի’ ֆուտբոլիստի նկատմամբ ունեցած վերաբերմունքով:

-Պեպեն շատ դժվար ժամակակներ է ապրում, քանի որ Մոուրինյոն անարդար է իր նկատմամբ: Ֆուտբոլիստը նրա համար շատ բան է արել: Նա չի ցանկացել վիճարկել Մոուրինյոյի որոշումները, այլ պարզապես ասել է, թե ինչ է մտածում նրանցից յուրաքանչյուրի մասին: Կասիլյասը’ իսպանական ֆուտբոլի խորհրդանիշն է ու հարգանքի է արժանի: Ընդամենը այսքանն է ասել Պեպեն,- ասել է Ալբադալեխոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում