Ֆելաինին ու Բեյնսը մոտ են «Ման. Յունայթեդ» տեղափոխվելուն

Ֆելաինին ու Բեյնսը մոտ են «Ման. Յունայթեդ» տեղափոխվելուն

Բրիտանական բոլոր հայտնի ԶԼՄ-ները այսօր տեղեկացնում են, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ապագա գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարող է իր հետ «Օլդ Թրաֆֆորդ» վերցնել «Էվերտոնի» երկու լավագույն ֆուտբոլիստներին’ Մարուան Ֆելաինիին ու Լեյնտոն Բեյնսին, ու այս տրանսֆերները ընդհանուր առմամբ կարող են արժենալ 40 մլն. ֆունտ:

Բրիտանական «դեղին» մամուլը 25-ամյա Ֆելաինիին համարում է Ուեյն Ռունիի փոխարինող, ով հերթական անգամ Անգլիան լքելու ցանկություն է հայտնել, իսկ 28-ամյա Բեյնսը վաղուց է գտնվում «կարմիր սատանաների» ուշադրության տակ, ու եթե նա այս ամառ վերջապես չտեղափոխվի այնտեղ, ապա դժվար թե ապագայում ևս մեկ հնարավորություն ունենա կրելու Անգլիայի 20-ակի չեմպիոնների մարզաշապիկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում