Ռամոսը կոչ է արել թիմակիցներին մի կողմ դնել եսասիրությունը և մտածել թիմի մասին
10/05/2013 18:25
Նմանատիպ
Իսպանական մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն` «Ռեալի» երկրորդ ավագ Սերխիո Ռամոսը փոքրիկ «ժողով» է հրավիրել և թիմակիցների հետ քննարկել «արքայական» ակումբի վերջին շրջանի վատ հեղինակությունը:
Հիշեցնենք, որ եվրոպական սպորտային ԶԼՄ-ները անընդհատ գրում են Մոուրինյոյի և Կասիլյասի, Մՙոուրինյոյի և Պեպեի վատ հարաբերությունների մասին: Ավելին, ըստ որոշ աղբյուրների պորտուգալացի մարզիչն ակումբում լավ հարաբերություններ ունի միայն Դիեգո Լոպեսի և Մայքլ Էյսենի հետ:
Ռամոսը «ժողովի» ժամանակ կոչ է արել մի կողմ դնել սեփական ես-ը և առաջին հերթին մտածել թիմային ոգու մասին: Զգույշ արտահայտվել նաև իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցների ժամանակ:
Football Espana-ն հաղորդում է, որ Ռամոսի հրավիրած «ժողովին» մարզչական անձնակազմից ոչ ոք ներկա չի եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում