Ստավանգերի գերմրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ

Ստավանգերի գերմրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սվիդլերի հետ

Ստավանգերի գերմրցաշարում ընթանում են երրորդ տուրի պարտիաները:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոք խաղաց ռուս գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին:

Տուրի մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

 Անանդ-Թոփալով՝ 1:0

Կարյակին-Վան Հաո՝ 1:0

Նակամուրա-Կարլսեն՝ 1/2:1/2

Ռաջաբով-Համեր՝ 1:0

 Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո.

1. Կարյակին-3 միավոր

2-3. Արոնյան-2 միավոր

Անանդ -2 միավոր

4-7. Նակամուրա- 1.5 միավոր

Կարլսեն -1.5 միավոր

Սվիդլեր – 1.5 միավոր

Ռաջաբով – 1,5 միավոր

8-9. Հաո-1 միավոր

Թոփալով – 1 միավոր

10. Համեր – 0 միավոր

Հավելենք` չորրորդ տուրում Արոնյանը սպիտակներով մրցելու է մրցաշարային աղյուսակի միանձյնա առաջատար Սերգեյ Կարյակինի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում