Վիլաշ-Բոաշը ցանկանում է` Բեյլը մնա «Տոտենհեմում»
10/05/2013 20:28
Նմանատիպ
«Տոտոնհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ցանկանում է, որ Գարեթ Բեյլը նոր պայմանագիր կնքի ակումբի ղեկավարության հետ: Նշենք, որ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը, սակայն եվրոպական մի շարք գրանդ ակումբներ` ի դեմս Մադրիդի «Ռեալի», հետաքրքրված են Բեյլի ծառայություններով:
-Լավ կլիներ` նոր պայմանագիր ստորագրելը: Կարծում եմ` ընթացիկ մրցաշրջանում կատարած աշխատանքով Բեյլն արժանի է դրան,-Բոաշի խոսքերը մեջբերել են բրիտանական լրատվամիջոցները:
Հավելենք` Գարեթ Բեյլի տրանսֆերային արժեքը կազմում է 42 մլն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում