«Յուվենտուսը» պայքարում է Ջեքսոն Մարտինեսի համար

«Յուվենտուսը» պայքարում է Ջեքսոն Մարտինեսի համար

«Պորտուի» հարձակվող Ջեքսոն Մարտինեսը հետաքրքրել է «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտային:

Թոփ-մակարդակի հարձակվողի փնտրտուքների ընթացքում Մարոտայի ուշադրությունը կանգ է առել Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի խաղի վրա: Թուրինյան ակումբը պատրաստ է բանակցություններ վարել պորտուգալացիների հետ’ Ջեքսոն Մարտինեսի տրանսֆերի հարցով:

Ըստ խաղացողի պայմանագրի’ նրա փոխհատուցման գումարը կազմում է 28 մլն. եվրո:

Այս մրցաշրջանում Մարտինեսը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրած 28 խաղում դարձել է 25 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում