Ջոն Թերրին «Գալաթասարայի» նշանառության տակ է
11/05/2013 13:25
Նմանատիպ
«Գալասաթասարայը», որը անցած հանգստյան օրերին հռչակվեց Թուրքիայի 19-ակի չեմպիոն, ցանկանում է ուժեղացնել իր կազմը «Չելսիի» ավագ Ջոն Թերրիի օգնությամբ, պնդում է բրիտանական մամուլը: Թուրքական ակումբը պատրաստ է բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները ու երաշխավորել նրա տեղը թիմի հիմնական կազմում: Տեղեկացվում է, որ «Գալաթասարայն» արդեն պաշտոնական առաջարկ է պատրաստում անգլիական ակումբի համար:
Հիշեցնենք’ Թերրիի պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է ևս մեկ տարի, իսկ ապրիլին խաղացողը ցանկությունը հայտնեց երկարաձգել այն, սակայն այդ առիթով մինչ օրս ոչ մի տեսակի բանակցություններ չեն եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում