Լյուդովիկ Ժյուլին ավարտում է կարիերան
11/05/2013 13:34
Նմանատիպ
Ֆրանսիացի հայտնի կիսապաշտպան Լյուդովիկ Ժյուլին որոշել է խաղակոշիկները մեխից կախել:
Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկությունների’ 36-ամյա ֆուտբոլիստը որոշել է մեծ սպորտից հեռանալ այս մրցաշրջանի ավարտից հետո: Ժյուլիի’ «Լորիանի» հետ ունեցած պայմանագիրը ավարտվում է հունիսին, ինչից հետո նա գործազուրկ կդառնա:
Տեղեկացվում է, որ ֆուտբոլիստը պատրաստվում է վերադառնալ Լիոն, որտեղ կկենտրոնանա ընտանեկան կյանքի վրա ու մոտ ժամանակներս կսկի հաճախել մարզչական դասընթացների:
Հիշեցնենք’ Ժյուլին իր կարիերայի ընթացքում պաշտպանել է «Լիոնի», «Մոնակոյի», որի կազմում դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, «Բարսելոնայի», որի կազմում հաղթել է այդ մրցաշարում, «Ռոմայի», «ՊՍԺ»-ի ու «Լորյանի» գույները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում